«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել. ««Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Մենք շատ կարևոր ենք համարում Գյումրիի տարբերակի մերժումը և կարծում ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել այդ խնդրում։ Ցավոք, մեր թիմին մի քանի ձայն չհերիքեց անցողիկ շեմը հաղթահարելու համար, որից մենք հետևություն կանենք և այսօրվանից էլ նույն ներուժով կպատրաստվենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին։

Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքում մեզ 1241 քվե տված մեր քաղաքացիներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ