![]()
Մեքենան՝ շանը տեսնելով, հատուկ տրորելով անցել ու շարունակել է ճանապարհը: «Չգիտենք, թե ինչպես նկարագրենք այս շան հետ տեղի ունեցածը, որ զսպենք մեզ վատ բառեր ասելուց:
Այս խեղճ կենդանին քնած է եղել փողոցի եզրին, երբ անցնող մեքենան՝ շանը տեսնելով, հատուկ թեքվել է աջ, շանը տրորելով անցել ու շարունակել ճանապարհը: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում:
Բարեբախտաբար ականատեսները կարողացել են շանն անմիջապես կլինիկա հասցնել և ցուցաբերվել է առաջին օգնություն: Սոնոգրաֆիա, ռենտգեններ ու արյան անալիզ է արվել:
![]()
Միզապարկը պատռված է, ու ամբողջ միզապարկը արյուն է լցվել, ունի կոտրվածք ու գտնվում է շատ ծանր վիճակում: Մենք փորձելու ենք ամեն ինչ, որ օգնենք նրան»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Դինգո թիմ» ՀԿ-ն:
![]()