![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:
«Վաղարշապատի ընտրությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ընդդիմության վայրահաչությունը, ցորենագետների և մզկիթագետների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները, Հովհաննավանքում և Խաչիկում տեղի ունեցած պատարագների վերաբերյալ ստոր խոսակցություններն առանձնապես հետաքրքիր չեն իրենց ապագային հավատացող քաղաքացիներին։
Սա դաս բոլոր նրանց, ովքեր սոցիալական ցանցերի իրենց լայքերը և իրենց ստեղծած փոքրիկ աշխարհները նույնականացնում են իրական կյանքի հետ։
Իրական կյանքն այլ է, դեռ ուշ չէ, վերադարձեք և հաշվի նստեք փաստերի հետ, որքան էլ, որ ձեր քիմքին հաճո չէ այն։
Շնորհավոր, իմ ընկեր Արգիշտի Մեխակյան
Շնորհավոր, Վաղարշապատ»,- գրել է Դավոյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:
![]()