Վաղարշապատում մեր հայրենակիցները ևս մեկ անգամ հաստատեցին, որ հավաքական «սաքուլիկների» էջը փակ է. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, վճռական հաղթանակ տարավ Վաղարշապատում։

Վաղարշապատում մեր հայրենակիցները ևս մեկ անգամ հաստատեցին, որ հավաքական «սաքուլիկների» էջը փակ է, և անցյալին վերադարձ չկա։

Շնորհակալություն Վաղարշապատի բոլոր քաղաքացիներին իրենց վստահության համար, քանզի իրենց քվեարկությամբ հաղթեց ոչ միայն Վաղարշապատը, այլև Հայաստանը։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին և ՔՊ թիմին համոզիչ հաղթանակի համար և մաղթում բեղուն աշխատանք՝ ի բարօրություն Վաղարշապատի և նրա բնակիչների»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ