Վաղարշապատը վերացրեց պատրանքները, որոնցով սնվում էին վերադարձի ակնկալիք ունեցող նախկին իշխանությունները. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին։

«Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը ժողովրդի հստակ կամքի արտահայտությունն է։

Վաղարշապատցիները ցույց տվեցին, թե ինչ ուղի են ընտրում՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ուղին։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին՝ արժանի հաղթանակի համար։

Սա թիմի հաղթանակ է, բայց նախ և առաջ՝ վաղարշապատցիների հաղթանակ, ովքեր ընտրեցին իրենց համայնքի զարգացումն ու ժողովրդավարությունը։

Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր վաղարշապատցիներին իրենց դիրքորոշման համար։

Այս ընտրությամբ Վաղարշապատը վերացրեց այն պատրանքները, որոնցով սնվում էին վերադարձի ակնկալիք ունեցող նախկին իշխանություններն ու նրանց ածանցյալ խմբերը:

Հասարակությունը հստակ ցույց տվեց, որ երկրի ապագան հիմնվում է ոչ թե հին մեթոդների ու փակ համակարգերի, այլ՝ խաղաղության, ազատության և ժողովրդավարության ամրապնդման վրա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակելու է առաջ շարժվել նույն սկզբունքներով՝ մեր երկրի կայուն, ժողովրդավար և անվտանգ զարգացման համար»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ