Մերկելն ինձ վրա ավելի հաճախ էր գոռում, քան կինս․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ բազմաթիվ հաճելի աշխատանքային օրեր են ունեցել, եղել են նաև ընդհարումներ, անգամ Մերկելը քանիցս ձայնը բարձրացրել է իր վրա:

«Ես հարգում էի Անգելա Մերկելին՝ շատ բաների համար: Նա շատ խելացի և գրավիչ կին է: Քաղաքականության մեջ արտաքինը երբեմն կարևոր է: Ես վայելում էի նրա հետ աշխատելը:

Երբեմն նա նույնիսկ գոռում էր ինձ վրա: Դա, իհարկե, հաճելի չէր, և նա դա անում էր նույնիսկ ավելի հաճախ, քան իմ կինը: Նա ավելի բարդ է, քան արտաքինից թվում է»,- նշել է Օրբանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ