Քանի ընտրող է մասնակցել Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ

Վաղարշապատում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25655 ընտրող։

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

685.jpg (20 KB)

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69 հազար 866 է։ Ընտրատեղամասերի թիվը՝ 47, որից 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ