ՏԻՄ ընտրություններին շրջիկ արկղով քվեարկություն օրենսգրքում նախատեսված չէ. «Թաթոյան հիմնադրամի» պնդումը կեղծ է

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամը գրել է, թե «քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել»։

Փաստերի ստուման հարթակը հայտնում է, որ հիմանադրամն իր ֆեյսբուքյան գրառման մեջ սա ներկայացրել է որպես ընտրախախտում, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը շրջիկ արկղի միջոցով քվերակություն նախատեսում է բացառապես խորհրդարանական ընտրությունների ընթացքում (Հոդված 56․2):

582454851_1504580327702207_6902779029796678468_n.jpg (124 KB)

ՏԻՄ ընտրությունների ընթացքում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն օրենսգրքում նախատեսված չէ, հետևաբար հիմնադրամի ահազանգը կեղծ է և օրենսդրական հիմք չունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ