Արմավիրում 15-մյա դեռահաս է հղիացել

Պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝  իրենց գյուղում արտակարգ դեպք է կատարվել։

Գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ կնության է առել 15-ամյա մի աղջկա, որը ապրել է մի  քանի գյուղ այն կողմ։

Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին և անչափահասն արդեն երեխայի է սպասում։

Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։ Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։

Նա սովորում է Էջմիածնի թիվ 9 դպրոցի 9-րդ դասարանում։ Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։

աղբյուրը՝  armeniasputnik.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ