Ձեռքերս կկտրեմ, բայց ընդդիմության ձեռքը չեմ սեղմելու. «Հանրապետություն» կուսակցության թեկնածու

Քվեարկեցի հանուն ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը։

«Արդյունքների մասին խոսելը վաղ է, ես կոչ եմ անում Վաղարշապատի բոլոր բնակիչներին անպայման մասնակցել ընտրություններին։ Իրենք պետք է գիտակցեն, որ իրենց քվեից է կախված իրենց ապագան։ Խաթրով կամ վախով ընտրության գնացողների ճանապարհը փակելու մի ճանապարհ կա, դա ընտրություններին ակտիվորեն մասնակցելն է։ Ես էլ եմ պնդում, որ գնում եմ 50 տոկոս + 1 քվե արձանագրելու։ Իսկ թե ինչ կլինի, եթե որեւէ ուժի չհաջողվի 50 տոկոս քվեռ ապահովել, դա թողնենք ընտրություններից հետո։ Հստակ է, որ Երևանի օրինակով պատրաստվում ենք Վաղարշապատը Գյումրի 2 չդարձնել»,–ասաց նա։

Հարություն Մկրտչյանն ասաց, որ որպես այդպիսին խախտումներ չի արձանագրել, իրավապահ մարմիններին խնդրում պահանջում է բոլոր խախտումների ետևից գնալ, չլինել ուղղակի արձանագրող վերջին պահին, կանխարգելող դեր պետք է կատարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ