![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր Սուրբ և անմահ պատարագի։
Պատարագից հետո նրան միացել են քաղաքացիներ, ողջունել նրան, նամակներ փոխանցել, զրուցել:
Մարտունիից Փաշինյանի երկրպագուն հատուկ հասել էր Խաչիկ գյուղ։
«Փաշինյան ջան, մեռնեմ կյանքիդ»,- ասել է նա։
«Դու որտեղի՞ց ես»,- հետաքրքրվել է Փաշինյանը, նա էլ պատասխանել է՝ Մարտունուց։
«Ես քեզ ոչ մի անգամ լուրջ չեմ տեսել»,- անկեղծացել է Փաշինյանը։
«Ես անլուրջ մարդ եմ»,- ի պատասխան՝ ասել է մարտունեցին։
![]()