Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11։00-ի դրությամբ

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 5283 ընտրող։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Ժամը 11։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69866 անձանցից քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ կամ 7.56 %-ը։

2021 թվականի ՏԻՄ ընտրություններում այս ժամի դրությամբ մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 3․1 %-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ