Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան բնակավայրում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. գազալցակայանի կոմպրեսատորի պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Տեղում քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Անատոլի Մ.-ն է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ