![]()
Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը հպարտ է, որ իրեն ավելի շատ ընկալում են որպես Մեխակ Մեխակյանի որդի, ով արցախյան գոյամարտի մասնակից էր։
«Ես շատ ուրախ եմ ու հպարտ, կյանքում իմ կատարած ոչ մի որոշման համար չեմ փոշմանել ու, կարծում եմ, որ չեմ փոշմանելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Մեխակյանը նշել է՝ լավ կլիներ լրագրողները հարց տային այն մարդկանց, որոնք, իր հոր անունը շահարկելով, փորձում են քաղաքական շահ հետապնդել կամ ցեխոտել իր անունը։ Անդրադառնալով խոսակցություններին, թե իր հայրը Ղարաբաղն ազատագրողներից է, ու ինքն այժմ կանգնած է ներկա իշխանությունների կողքին, Մեխակյանը նշել է. «Արցախի հետ ինչ եղել է, եղել է բոլորիս աչքի առաջ, բոլորս գիտենք՝ ինչ եղավ Արցախի հետ»։
![]()