Եպիսկոպոսները հիասթափված են Կտրիճից Արշակի սրբապղծությունների վրա աչք փակելու համար

Օրերս մամուլում լուր տարածվեց, որ Մայր Աթոռի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը( Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ատենապետությամբ և Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի,Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի,Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի,Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի,Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի,Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայաբի անդամակցությամբ), կոչված էր քննության առնելու վերջին շրջանում մամուլում և համացանցում աղմուկ բարձրացրած Մայր Աթոռի դիվանապատ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութերի հարցը։

Առաջին հանդիպմանը հանձնաժողովի անդամներն իրենց մտահոգություններն ու կարծիքներն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոհիշյալ նյութի խիստ զգայուն բնույթը ինչպես հոգևոր դասի, հավատացյալների, այնպես և հանրության համար, հանձնաժողովն առաջարկել է, որ կասեցվի Արշակ Սրբազանի հոգևոր և վարչական ծառայությունը մինչև հայտնի կլինեն փորձաքննության արդյունքները և իրականության մանրամասները։

Հարգելով հանդերձ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում, որը խստագույնս դատապարտում են Սուրբ Գիրքը և Կանոնագիրք Հայոցը։

Սակայն Կտրիճ Ներսիսյանը մերժել է հանձնախմբի առաջարկը և խոչնդոտել եպիոկոպոսների աշխատանքը։ Արդյունքում Եպիսկոպոսներն ու հոգևոր դասը հիասթափված են Կտրիճ Ներսիսյանից, և խորը մտահոգությամբ կասկածներ են հայտնում, թե ինչն է կաշկանդում Կտրիճ Ներսիսյանին, որ որևէ քայլ չի կատարվում դիվանապետ Արշակի ծառայությունը կասեցնելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ միմյանց վերաբերյալ ունեն լուրջ կոմպրոմատներ, որոնք էլ միավորում են այս սիամական զույգին։

Ի դեպ,  Մայր Աթոռի որոշ շրջանակներում ակնարկում են, որ եթե հանձնախմբի աշխատանքները շարունակվեն խոչնդոտել,  շատերը ինքնակամ դուրս կգան հանձնախմբի անդամությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ