Պատրաստ ենք ցանկացած հավաքականի դեմ խաղալու. Արթուր Սերոբյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սերոբյանի կարծիքով` հավաքականում դրական տեղաշարժ կա: «Հունգարիայի դեմ խաղից հետո վերականգնվելու ժամանակը կարճ էր, սակայն բոլոր տղաները պատրաստ են առաջիկա խաղին:

Գիտենք, որ մեզ ծանր հանդիպում է սպասվում: Բայց մենք պատրաստ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերոբյանը:

Վերջինիս համոզմամբ` հավաքականում դրական տեղաշարժ կա՝ այս մրցաշարջանի առաջին խաղից սկսած: «Պատրաստ ենք ցանկացած հավաքականի դեմ խաղալու: Ունենք խաղային ձեռագիր»,-ընդգծեց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ