«Ամաչում եմ ոչ թե գաղտնալսման բովանդակությունից, այլ փաստից»․ Արթուր Վանեցյան

«Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից։ Ես շատ ծանր եմ տանում և շատ ամաչում եմ գաղտնալսման փաստից, որ տեղի է ունեցել»,- ասել է Վանեցյանը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը շատ ցավալի է, բայց տեխնիկական զարգացվածության այս դարում նման բաներ կարող են լինել բոլորի հետ, նույնիսկ համաշխարհային ղեկավարների հետ են լինում։

Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը։

Նա խուսափում է խոսել այս թեմայով ու նույնիսկ խուսափում է ծանոթանալ հարուցված քրեական գործերի մանրամասներին, քանի որ գործը վերաբերում է անմիջապես իրեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ