![]()
Նախորդ շաբաթ օրը Green Green նախաձեռնության կողմից կազմակերպված պլոգինգ ակցիան, որն իրականացվել էր Երևանի վազքի ակումբների հետ համատեղ, միավորել էր ավելի քան 70 մասնակիցների: Մասնակիցները ոչ միայն հավաքել են աղբը, այլ միաժամանակ վազել կամ հեծանիվ վարել Հրազդանի կիրճի ամբողջ երկայնքով:
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, արդյունքում հավաքվել է շուրջ 150 պարկ աղբ։
«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվության, պատասխանատվության և շրջակա միջավայրի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Միացե՛ք նման նախաձեռնություններին․ մաքուր և կանաչ Երևանը ձևավորվում է մեր բոլորի միասնական ջանքերով»,- ասված է հաղորդագրության մեջ։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()