Հիմնանորոգվում է Մ-2 միջպետական նշանակության ճանապարհից դեպի Սիսիանի Վաղատին գյուղ տանող հատվածը

Հիմնանորոգվում է Տ-8-90, /Մ-2/-Վաղատին-/Մ-2/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+500 հատվածը։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, 1.5կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը Մ-2 միջպետական նշանակության ճանապարհից տանում է դեպի Սիսիան համայնքի Վաղատին գյուղ։

Նորոգվող ճանապարհի մոտ 600մ տեղամասում տեղադրված է ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել է նաև ջրահեռացման համակարգը, կառուցվել են հենապատեր, կատարվել են այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ