Արգիշտի Մեխակյանն ունի բացահայտ առավելություն. Հարությունյանը հարցման արդյունքներ է հրապարակել

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Վաղարշապատի առաջիկա ընտրություններին վերաբերող հարցման արդյունքներն ու գրել.

«Ըստ հարցումների՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում համայնքապետի մեր թեկնածու Արգիշտի Մեխակյանն ունի բացահայտ առավելություն:

Հիմա շատ կարևոր է, որ ընտրողն արխային չընկնի և գնա ընտրության՝ տեր կանգնելով իր քվեին և ընտրելով կարգին համայնքապետի:

Կոչ եմ անում վաղարշապատցիներին նոյեմբերի 16-ին կատարեն իրենց պարզ ընտրությունը»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ