![]()
«Ադրբեջանն ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ փորձելով համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ հավելելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացումը դիտարկել որպես միասնական տարածք։
«Մենք բոլորս պետք է միմյանց աջակցենք այն հարցերում, որոնք կարևոր են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար։ Սա ներառում է մեր ինքնիշխանության ամրապնդումը և մեր ժողովրդի բարեկեցության բարելավումը»,- հավելել է Պապուաշվիլին։
![]()