Կիևում ռուսական հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Կիևում ռուսների գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, ավելացել է նաև վիրավորների թիվը։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոյի թելեգրամյան ալիքին։

«Վերջին տվյալների համաձայն՝ գիշերային հարձակման հետևանքով մահացել է չորս մարդ, ևս 27-ը վիրավոր է, նրանցից երկուսը՝ երեխաներ»,- հայտարարել է Տկաչենկոն։

Ռուսաստանը նոյեմբերի 14-ի գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների։ Հարձակման հիմնական թիրախը դարձել է մայրաքաղաքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ