Խանջյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ