30 տարի անց Ակնաշենն ունի նորակառույց մանկապարտեզ. բարով վայելեք, Ակնաշենի բալիկներ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Ակնաշենի նորակառույց  մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.

«Ակնաշենի մանկապարտեզի վթարային շենքը 30 տարի չէր գործում, այսօր գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ։

1995թ․-ից գյուղի մանկապարտեզի շենքը դադարեց  գործել, իսկ վթարային շենքում բնակություն հաստատեցին անապահով 6 ընտանիք։

30 տարի անց գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ: Բարով վայելեք Ակնաշենի բալիկներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ