Միքայելն ու Նաթանն են՝ 102-րդ ռազմաբազայում պատարագին, որը երևի «պատվաբեր» է Հովհաննավանքից. Հարությունյան

Աստվածաբանության գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, որը նաև նախկին հոգևորական է՝ հայր Գարեգին եկեղեցական անվամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ կարդացել է Միքայել Աջապահյանի մեգաքաղաքական ուղերձը Վաղարշապատի ՏԻՄ ընտրողներին, որը հրապարակվել էր Շիրակի ՀԱԵ թեմի Ֆեյսբուքյան էջում։

«Զգացվում է, որ երբեմնի խրոխտ հրապարակախոսը խեղճացել է բավականին։ Կոչն ավելի շատ նման է մի խեղդվող ու անչափ ձախորդ մարդու աղերսագին օգնության ճիչի, որի իրական հասցեատերը հավանաբար ռուսական կայսերազորն է. «102-ая база, ответьте, пожалуйста!»

Երևում է նաև, որ երբեմնի հավատարմության երդում տված ավագ «եղբայրների» կողմից այլևս ոչ մի պատասխան չկա։ Իսկ նրան փուռը տվող Գարեգին Բ Կտրիչ Ներսիսյանն ամբողջությամբ զբաղված է իր ձեռքից գնացող վեհափառության խնդրով և համագյուղացիների կաստայի դեմ սպասվող ներեկեղեցական ընդվզումներով։ Միակ բանը, որ կարեցել է անել, դա Խաժակ Պարսամյան և Հովնան Տերտերյան արքեպիսկոպոսներին հորդորել/պարտադրելն էր, որ անպայման գնան բանտում Միքայելին այցելեն ու բնականաբար մի քանի հրահանգ փոխանցեն։ Այդքան բան։

Զարմանում եմ, թե ինչպե՞ս է այսքանից հետո Աջապահյանի նման երբեմնի խելացի անձնավորությունը շարունակում հավատալ Եզրաս Ներսիսյանի միջոցով ուղղակի Մոսկվայից փոխանցվող նարատիվներին և խոստումներին։ Հավանաբար սովետական ԿԳԲ-ն անչափ հաջողակ է եղել իր հետ ճեմարանի ուսանողության և սարկավագության տարիներին աշխատելիս, որ մինչ օրս դրանց սարսափը չի կարողանում թոթափել։ Չնայած, ով գիտի, ներկայիս ՖՍԲ-ի պոլիտրուկներն էլ երևի վատ չեն իրենով զբաղվել…

ՀԳ. Լուսանկարում Միքայելն ու հայտնի կարգապահական հանձնախմբի ղեկավար Նաթան Հովհանիսյանն են 102-րդ ռազմաբազայում գտնվող ռուսական եկեղեցում պատարագին մասնակցելիս։ Բնականաբար սա ավելի «ճիշտ» և «պատվաբեր» արարողություն է, քան, ասենք Հովհանավանքի կամ Թալինի պատարագները, որին ներկա է միայն «խորը անասուն» հայ ժողովուրդն իր լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներով։ Քանի որ ամենուրեք արհեստական բանականության տագնապ է տիրում, նշեմ որ այդ նկարը վերցված է Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու տելեգրամյան ալիքից։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ