Այսպիսի ախմախ ապատեղեկատվությամբ իրենց արևին փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հերքել լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը:

«Այսօր համացանցում տարածել են, թե իբր հեռուստաաշտարակը գունավորված է եղել Ադրբեջանի դրոշի գույներով: Այսպիսի ախմախ ապատեղեկատվությամբ իրենց արևին փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել: Ինչպես ասում են՝ Հիբրիդայինի տուպոյն ա լավ:

Հ.Գ. Աշտարակի լուսավորությունը նորացվել է, ի գիտություն»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ