![]()
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:
![]()