Արտաքին պարտքն աճել է, որովհետև զենք ենք գնել. չհավատացողներին գնապիտակներն էլ ցույց կտանք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում «ՀՀ 2026 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման իր եզրափակիչ ելույթում խոսել է արտաքին պարտքի մեծացման պատճառներից, որի մասին օրերս ԱԺ-ում հայտնել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ըստ վարչապետի՝ արտաքին պարտքն աճել է, որովհետև զենք է գնվել:

«Ընդդիմությունը մեզ մեղադրում է՝ ասելով, թե ինչու է պարտքը հասել 8 միլիարդ դոլարի։ Ի՞նչ եք արել։ Ես չէի ուզում ասել, բայց կասեմ՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք առել։ Այո՛, պարտքով ենք առել, որովհետև մեզ միանգամից շատ զենք էր պետք»,- հայտարարել է նա։

Չհավատացողներին ՀՀ վարչապետն առաջարկել է ցույց տալ իր գնած զենքերը, անգամ՝ գնապիտակները։ Նա նշել է, որ անհամեմատելի են այժմյան զենքերի և նախկինում ունեցած հայկական զինանոցի նմուշները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ