Պրեմիաները ինչո՞ւ եք վերցնում, ինչո՞ւ եք փող ստանում, եթե դուք գործի չեք գալիս. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ ընդդիմությունը պարտվելու է 2026 թվականի ընտրություններում։

«Ժողովո՛ւրդ, վերջացել եք, սպառվել եք»,- ԱԺ-ում ասել է նա։

Սիմոնյանը չի հասկանում՝ ինչու են ընդդիմադիրներն Ազգային ժողովից աշխատավարձ ստանում, եթե աշխատանքի չեն գնում։

«Պրեմիաները, որ տալիս եմ, ինչո՞ւ եք վերցնում, առաջ ձևական հանձնում էիք ինչ-որ ֆոնդերի, հիմա խի՞ եք վերցնում, ինչո՞ւ եք փող ստանում, եթե դուք գործի չեք գալիս»,- շեշտել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ