Լրիվ 37 թիվն է. չեն թողնում մարդ հանգիստ ուրիշներին սպառնա ֆիզիկական հաշվեհարդարով ու մեր քրֆի. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալություններին:

«Լրիվ 37 թիվն է՝ չեն թողնում մարդ հանգիստ ուրիշներին սպառնա ֆիզիկական հաշվեհարդարով ու մեր քրֆի»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Նրանց, ամենայն հավանակությամբ, կկալանավորեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ