Որքան էլ որոնեցի, Սահմանադրությունում չգտա քֆուր-քյաֆարի ազատություն. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց որքան էլ որոնեցի, չգտա ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն, ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք։

Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, դա օգտակար զբաղմունք է, բայց քֆուր-քյաֆարն ու սեռական հայհոյանքները ՕԿ չեն։

Ու լավ է, որ պետությունն է դրա դեմ պայքարում, հակառակ դեպքում ականատես կլինենք վրեժխնդրությունների, ինչպես եղավ մի հայտնի քֆուրչի բլոգերի հետ, ում «Ռեստարտ»-ի տղաները աղբամանի մեջ գցեցին։

Հ.Գ. Ամեն դեպքում, չդիմադրող անձին ձերբակալելուց մարդուն փաթաթել չի կարելի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ