Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։

Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:

Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝

• ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,

• ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,

• ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,

• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:

Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատև շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ