Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսով. Արսեն Թորոսյան

Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական ծառայության տվյալները։

«Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:

Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները»,-գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ