Լողավազանում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել

Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը մարզի բնակավայրերից մեկից «ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի, հայտնում է Shamshyan.com-ը։

Պազրվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 4-ամյա Մ․ Ա․-ն է։ Երեխան ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցում իր ծնողների կողմից օրավարձով վարձակալած հյուրատան փակ լողավազանում ջրահեղձ է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ