Եթե զորահանդես կազմակերպեինք, տպավորիչ կլիներ, բայց պատրաստվում ենք խաղաղության օրակարգին. Փաշինյան. տեսանյութ

«Արդեն բավականաչափ թվով քաղաքացիներ են դիմել, և մենք առաջիկայում կկազմակերպենք, որպեզի նրանք տեսնեն սպառազինությունը: Կարևորը նաև այն է, որ մեր հանրությունն իմանա, որ այստեղ էլ ընդդիմության պնդումները սուտ են»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասպանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պաշտպանության նախարարը սպառազինությունը տեսնելու առաջարկ խորհրդարանին էլ է արել։

Ինչ վերաբերվում է սպառազինության զորահանդեսի կազմակերպման հարցին՝ Փաշինյանն ասաց. «Կան կարծիքներ, որ զորահանդես պետք է անել, կան կարծիքներ, որ չպետք է անել։ Անկեղծ ասեմ՝ մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա: Եթե մենք նոյեմբերին կամ դեկտեմբերին զորահանդես կազմակերպեինք, տպավորիչ կլիներ, բայց մենք պատրաստվում ենք խաղաղության օրակարգին:

Այո՛, բոլոր քաղաքացիները կարող են դիմել ձեռք բերված սպառազինությունը տեսելու համար, բայց, իհարկե, որոշակի ստուգման գործընթաց կանցնեն հատուկ ծառայությունների կողմից: Նման թեմա է սկսվում արծարծվել, որ թե կա, ինչու եք տանում առանձին ցույց տալիս, հրապարակային ցույց տվեք այդ ամեն ինչը: Գիտեմ՝ նման թեմա կա, գուցե, ակտիվանան նաև այն անձինք, ովքեր դեմ են այդ տրամաբանությանը: Կնայենք, կդիտարկենք, կքննարկենք, որևէ որոշում կկայացվի»,- հավելեց նա:

Վարչապետն առաջարկեց, որ ընդդիմություն էլ կարող դիմել ձեռք բերված սպառազինությունը տեսնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ