Պատերազմի ընթացքում Քոչարյանը չգնաց Մոսկվա, քանի որ իր COVID թեստը դրական էր. հիմա այլ բան է ասում. Դալլաքյան

Քաքաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պնդումներին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ նախկին 3 նախագահները ցանկացել են մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, սակայնՆիկել Փաշինյանը դեմ է եղել:

«Որքանով հիշում եմ, 44֊օրյա պատերազմի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը չգնաց Մոսկվա, քանի որ իր COVID թեստը դրական էր։

Հիմա պարզվում է՝ Փաշինյանը չի թողել։

Երևի առողջության մասին է մտածել Քոչարյանի և ոչ միայն`հաշվի առնելով 3 մետրանոց սեղանները Մոսկվայում»,- գրել է Դալլաքյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս պնդումներին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետը՝ հայտնելով, որ ինքը ոչ միայն չի խոչընդոտել, այլ անգամ օդանավն է տրամադրել 3 նախկին նախագահին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ