Դալլաքյանը հրապարակել է «հայասեր» Զատուլինի մասին ձայնագրություններ՝ ի հակադրություն ՀՀ ուղղվող մեղադրանքների

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել ու նշել, որ ռուսամետ շրջանակները հաճախ են հայտարարում, թե Արևմուտքը Հայաստանում և այլ երկրներում ֆինանսավորում է նարնջագույն հեղափոխություններ` չնայած դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

«Ձեզ եմ ներկայացնում Проект-ի հետաքննությամբ ձեռք բերված, մեծ «հայասեր» Զատուլինին նվիրված ձայնագրություններ`ուղղված Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը և Ղրիմի «ինքնորոշման» աջակցությանը 2014 թվականին։

Զատուլինի մուտքը Հայաստան արգելվեց, սակայն նրա ԱՊՀ հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունը տեղական որոշ շրջանակների հետ շարունակվում է։

Ըստ ձայնագրությունների՝ կազակների գումարն էլ չեն տվել (փաստորեն երբեմն խաբում են)։

Ի դեպ, նա խոսում է Սերգեյ Գլազյևի հետ, որը այդ տարիներին հանդիսանում էր Պուտինի խորհրդականը՝ կոորդինացնելով ԵԱՏՄ երկրների հետ աշխատանքը»,- գրել է Դալլաքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ