![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից տարածված տեղեկությունը, թե Հայաստանը ցանկանում է ԵՄ գումարների հաշվին հրաժարվել ռուսական հացահատիկից՝ Ուկրաինական հացահատիկի օգտին։
«Չի կարող այդպիսի բան լինել, բացարձակ անհեթեթություն է»,-վստահեցրել է վարչապետը:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ավելի վաղ հաղորդագրություն է հրապարակել ու հայտարարել է, որ քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից՝ ի օգուտ Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով։
![]()