![]()
«Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել, ես էլ ասում եմ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ի՞նչ է նշանակում:
Ադրբեջանի նախագահն ասել է՝ չգիտեմ որ թվի քարտեզում Սևան չի գրած, գրած է ուրիշ անուն, և՞, ես էլ հարց եմ տալիս, որ ըտենց հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվ ենք հետ գնում»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին հայկական տեղանունների վերաբերյալ՝ Ադրբեջանի նախագահը կոշտ հռետորաբանություն է գործադրում՝ Սևանն անվանելով Գյոյչա, Վարդենիսը՝ Բասարգեչար:
![]()