![]()
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է թվային տվյալներ՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվել է աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները:
«Աննա Դանիելյանի հետ զրույցից կարճ չանցած հրապարակվեցին նաև աղքատության և ծայրահեղ աղքատության` 2024-ի ցուցանիշները, ըստ որոնց`
Հայաստանում 2024-ի աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ:
Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:
Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. սա ի գիտություն նաև մերժվածի, որը մի քանի օր առաջ ասել էր, թե իբր հիմա Հայաստանում աղքատության ցուցանիշն ավելի բարձր է»,- գրել է Թորոսյանը:
![]()