Արուսյակ Ջուլհակյանը Քիշնևում կմասնակցի ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 20-22-ը կգործուղվի Մոլդովայի Հանրապետություն։

Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Արուսյակ Ջուլհակյանը Քիշնևում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ