![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան (կամ ձևացնում են, որ չեն հասկանում), որ ղազախական ցորեն ներկրելու փաստը ո՛չ Ղազախստանի մասին էր, ո՛չ ցորենի մասին, ո՛չ էլ ցորենի կարգի մասին:
«Մեր ժողովուրդը սովամահ չի լինում, որ Կառավարությունը 1000 տոննա կոնկրետ ցորեն ներկրելու խնդիր դրած լիներ, որ մարդիկ ուտելու հաց ունենային:
Դա նոր բեռնափոխադրման ուղիներ ունենալու մասին էր՝ անկախ նրանից՝ դա կլինի ցորեն, տուկի թել, թե մասնագիտական գրականություն՝ դեմագոգիայի մասին:
Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր… Բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ»,- գրել է նա:
![]()