Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Էդմոն Մարուքյանն ուղղակի չորով խաբում է։ Ոչ մեկը չի ասել, թե մենք ցորենի պակաս ունենք, թե մեր ժողովուրդը սովամահ է, թե ճանապարհ տալը զուտ կարճաժամկետ խնդիր լուծելուն ուղղված հումանիտար քայլ է։ Դրան նույնիսկ մոտ ակնարկներ էլ չեն եղել։

Ասվել է, որ ականատեսն ենք ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված առաջին քայլին։ Ասվել է, որ օգոստոսի 8֊ի համաձայնության առաջին պտուղներն ենք տեսնում։ Ասվել է, որ 35 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի տարածքով բեռ է մտնում Հայաստան։ Այսօր դա կարող է լինել չորրորդ կարգի ցորեն, վաղը` երկրորդ կարգի փայտ, մյուս օրը` ռազվալի տուլկի, իսկ էն մյուս օրն էլ` շողուլի թել կամ կողմնացույց։

Ասում էիք, որ Հայաստանը միայն տվել և ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑԵԼ այդ համաձայնություններից։ Հիմա ասում եք՝ էդ ՍՏԱՑԱԾ ճանապարհով չորրորդ կարգի ցորեն ա եկել։ Վաղը կարող ա ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի ընդհանրապես բուն ճանապարհների ապաշրջափակման լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ լինելու խոսակցության հետ։

Ճակատագրի հեգնանք է ուղղակի, որ բոլոր իրավիճակներում երրորդ ճանապարհ փնտրողը չի ցանկանում, որ Հայաստանի համար էլ երրորդ ճանապարհ բացվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ