Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի էջում անդրադարձել է համացանցում տարածվող տեսանյութերին, որոնցում անչափահասներն ու երիտասարդները, քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով, կատարում են պարային շարժումներ։

«Ինչո՞ւ չեք այս անձանց հայտնաբերում ու տուգանում: Ո՞վ է ասել, որ մեր վճարած հարկերից կարող եք կրկնակի ծախս դուրս ցրել հանրային գույքը վերականգնելու համար։ Դա իմ գույքն է։ Դա մեր գույքն է, ու կանխեք այս վանդալիզմը, եթե դա անողն անգամ իմ երեխան է»,- գրել է նա:

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ՝ կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

«Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից»,- ասվում էր հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ