ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ռուսաստանից գումար ստացող շրջանակները փորձում են տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանից մեր ստացած ՀՕՊ միջոցները լավ էլ որակյալ էին:

«Այդ կապակցությամբ պատմեմ 2010 թվականի С-300-ների պատմությունը. ուրեմն Ռուսաստանը այդ տարի Հայաստանին ու Ադրբեջանին երկուական դիվիզիոն С-300 ՀՕՊ է մատակարարել: Բայց եթե Ադրբեջանին մատակարարվածը С-300-ի ПМУ2 մոդիֆիկացիան էր՝ 2009 թվականի, ապա մեզ բաժին հասավ С-300-ի ПС տարբերակը` 1982 թվականի:

Եվ սրանք խորապես տարբեր համակարգեր էին, քանի դեռ մեզ մատակարարվածի հեռահարությունը 75 կմ էր, Արդբեջանին վաճառածը կարող էր 200 կմ հեռավորության վրա թիրախ խոցել… էլ չասեմ մյուս պառամետրները՝ թիրախի առավելագույն արագություն, նվազագույն բարձրություն, ուղեկցվող թիրախների քանակ և այլն:

Բայց ինչ այն ժամանակ Սերժ Սարգսյանական շրջանակները, ինչ այժմ՝ ռուսների փողերի վրա նստածները փորձում են տպավորություն ստեղծեն, թե իբր մեզ տված զենքերը լավն էին:

Լավ է, հիմա կուրս փոխելով՝ ՕԵԿ-ին աբգոն արածներն ու ռուսներից ստացած փողերը հայտարարագրելուց վախեցողները չեն ասում, թե «Ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ այդ զենքերի «պուլտերը» մեզ են տվել»… Էն ժամանակվա ռուսամետ բլոգերները այդ մարազմին էլ էին հասել»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ