![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը արձագանքել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան անասնակեր ցորենի ներմուծման շուրջ քննադատություններին:
«Ժողովո՛ւրդ ջան, չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 2-րդ կարգի, և՛ 3-րդ կարգի և՛ 4-րդ կարգի ցորեն։
Ավելին՝ 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զարոբյանի, Քոչինյանի ու իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ։
Սիրում եմ բոլորիդ, այդ թվում՝ նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր»,- գրել է Պապոյանը:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ևս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան ներմուծվող ցորենի որակի շուրջ ստեղծված հարցերին։ Փոխնախարարը նշել է, որ Ղազախստանից բերված խմբաքանակը անասնակեր է եղել, նախարարությունը տեղյակ է գործընթացներից, սակայն շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա:
![]()