Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի դստերը՝ դատավոր Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը) 1-ին մասով։

«Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը»,- հավելել են կոմիտեից:

Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ