Զինվորական կենսաթոշակ. իրավունքներ, պայմաններ և հաշվարկ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը ունի․

Պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների, ինչպես նաև փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողը։
Վարժական հավաքների կանչված զինապարտները և պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը,պրոբացիայի ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը։
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները

Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ
Սահմանային տարիքի լրացման կամ պայմանագրի ավարտի դեպքում՝ առնվազն 25 տարի աշխատանքային ստաժ, որից 12 տարի, 6 ամիս զինվորական ծառայության ստաժ։
Հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:
Զինծառայողին կենսաթոշակ է նշանակվում զինծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում:
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է ցմահ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
Կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով:

Կ=Հ×ԶԱԳ+ԶՍ×ԶԱԿ = Հ × ԶԱԳ + ԶՍ × ԶԱԿ=Հ×ԶԱԳ+ԶՍ×ԶԱ

որտեղ՝

Կ – կենսաթոշակի ամսական գումարը,
Հ – հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ – զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ – զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ – զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի գործակիցը (անձնական գործակից)։
Կառավարությունը սահմանում է հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը։ Զինվորական կենսաթոշակը չի կարող լինել նվազագույն կենսաթոշակի սահմաններից պակաս։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ