Սևակ Խաչատրյանը կամ հրապարակում է ցուցակը, կամ այսուհետ կրելու է «Սուտլիկ Սաքուլիկը» մականունը

 

 

«Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն օրերս կայքերից մեկին տված հարցազրույցում, կարծելով, որ «իրենց գեղից» մարդ չկա, զբաղված էր «ուժաս» հեքիաթներ պատմելով։ Տեսնելով, որ իրենց դաշինքին աջակցող մարդիկ սակավաթիվ են, քարոզարշավին մատների վրա հաշված ընտրողներ են ներկա գտնվում, որոշել է «մահանա» գտնել՝ ցրելու այս խայտառակ իրողությունը։ Նա մասնավորապես նշել է, թե իբր իրենց աջակիցները վախենում են։ «ՔՊ-ն իրեն բնորոշ բռնաճնշումներով փորձում է մարդկանց պահել վախի մթնոլորտում, երբեմն դա իրենց հաջողվում է։ Մենք հանդիպում ենք ժողովրդի հետ, շատ մարդիկ մեզ ողջունում են իրենց տներից, պատուհաններից, երբ մենք կամ ֆոտոլրագրողները փորձում են նկարել, մարդիկ խույս են տալիս, որովհետև հասկանում են՝ ով կադրում հայտնվում ա, անմիջապես հայտնվում է ՔՊ-ի թիրախում։ Միայն ինքը չէ, իր ընտանիքի անդամը, իր հարազատը, իր բարեկամը, իր ընկերը, հարևանը»։ Հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունենում թիրախավորումը, Սևակ Խաչատրյանն արձագանքել է՝ ստիպում են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել, իսկ ով չի ներկայացնում, «պարզապես հրամանով հեռացնում են»։

Որպես օրինակ՝ Սաքուլիկ անունով հայտնի քաղաքապետացուն նշել է Էջմիածնի թիվ 1 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու դեպքը, որի պաշտոնական պարզաբանումը, նկատենք, եղել է «քաղաքական զսպվածություն» չցուցաբերելը։ Սևակ Խաչատրյանը, նկատենք, ի պատասխան լրագրողի ճշտման՝ բացի այս մեկ դեպքից՝ էլի կա՞ն մարդկանց քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու դեպքեր, ակնհայտորեն ստել է. «Իմ բարեկամներին՝ հակառակ ճամբարում լինելու համար»։

Նախկին ՀՀԿ-ական, իմա՝ «սերժական», այժմ էլ քոչարյանական Սաքուլիկը, փաստորեն, «քաղաքական էպոխաները» խառնել է, իրեն մտովի պատկերացնում է այն ժամանակներում, երբ երկիրը կառավարում էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ դրանից բխող հետևանքներով։ Ի գիտություն Խաչատրյանի՝ իր ներկայիս քաղաքական պատրոնի՝ Քոչարյանի օրոք էր, որ մարդկանց քաղաքական հետապնդման էին ենթարկում ընդդիմադիր գործիչների քաղաքական ակցիաներին՝ միտինգներին մասնակցելու, քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու համար։ Արդ, Սաքուլիկը եթե մեկ ունցիա բարոյականություն ունի, ապա թող հրապարակի «ցուցակը»՝ նշի իր այն բարեկամների անունները, որոնք աշխատանքից հեռացվել են քաղաքական դրդապատճառներով՝ ընդդիմությանը սատարելու համար։ Ի դեպ, վերջերս «Հաղթանակ»-ի ցուցակի երկրորդ համարի՝ Սուրեն Մուրադյանի բնակության վայրում մասնակցում էինք ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Մուրադյանի պապը, ի դեպ, ազատ, անկաշկանդ դուրս էր եկել փողոց ու հիացական հայացքով հետևում էր քարոզարշավին։

Եթե Խաչատրյանը չներկայացնի աշխատանքից հեռացվածների ցուցակը, ապա նրա «Սաքուլիկ» մականունին պետք է հավելել ևս մեկը՝ «մուտիտ»-ը կամ «սուտլիկը». «Սուտլիկ Սաքուլիկը», ի՞նչ վատ մականուն է որ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ