Երևի , մարդը կա՜մ ուզում է խելացի և օրիգինալ թվալ, կա՜մ միջազգային հարաբերությունների նոր կանոններ թելադրել․ Դավոյան

Արփինե Դավոյան գրել է․

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նորից սկսեց ջուր ծեծել, կրկնել հավաքական ընդդիմության ժամկետանց և անհեթեթ թեզերը բանակցային գործընթացի վերաբերյալ, հերթական անգամ իր սնանկ գիտելիքները ի ցույց դնել, երբ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նույնականացրեց Վաշինգտոնյան Հռչակագրի հետ։ Հերթական անգամ Հայաստանին մեղադրեց պատերազմ հրահրելու մեջ և, առիթը բաց չթողեց , ռեվերանս անել Ռուսաստանին։
Տարբեր պարզունակ մտքերից ու մանիպուլյացիաներից բացի շատ մեծ քամահրանքով խոսեց այն մասին, որ Հայաստանի 29 հազար և այլ քառակուսի կիլոմետր տարածք ունենալը և դրանով բավարարվելը մի ամոթ բան է, որ ներկայիս իշխանությունները զարմանալիորեն բավարարվում են այս տարածքով և մասշտաբային չեն մտածում։
Երևի , մարդը կա՜մ ուզում է խելացի և օրիգինալ թվալ, կա՜մ միջազգային հարաբերությունների նոր կանոններ թելադրել։
Որպես ամփոփում, եթե Ռոբերտ Քոչարյանին հարազատ մարդ կա, ով կուզենա նրան լավություն անել, առաջարկում եմ քիչ խոսելու խորհուրդ տալ նրան, կամ խոսելուց` գեղեցիկ հայերենով խոսել, եթե կարող է…ընդամենը …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ